Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին «չափազանց հիմար» է անվանել՝ Ուկրաինայի հարցով ԵՄ-ի բանակցողի դերը ստանձնելու համար։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցերում։
«Նրան [Կալլասին] ընդհանրապես ոչ ոք չի ուզում, բայց ոչ թե այն պատճառով, որ նա «կոշտ բանակցող» է, այլ պարզապես նա հիմար է»,- գրել է Մեդվեդևը։ Նա իր գրառումը հրապարակել է «Մաքս» սոցիալական ցանցում։ Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությանը դեռևս չեն հրավիրել մասնակցելու հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։
Ավելի վաղ Կալլասը հայտարարել էր, որ կարող է ընդգրկվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում եվրոպական պատվիրակության կազմում։ Նրա խոսքով՝ անվտանգության հարցերում ԵՄ ներկայացվածության վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռևս 2024 թվականին։
Եվրոպացի դիվանագետները ծաղրել են Կայա Կալլասի՝ Ռուսաստանի հետ բանակցողի դերի համար առաջադրվելու գաղափարը։ Աղբյուրներից մեկը նրան անվանել է «հավանաբար բոլոր հնարավոր թեկնածուներից ամենավատը»։