
«Շատ սպասեցի՞ք, չգիդեի որ ստեղ հավաքված եք»,- գյուղ տանող նորակառույց կամրջի մոտ խաշթառակցիներին ողջունելով` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի հետ ձեռքսեղմումի շարք կանգնած տարեց տղամարդկանցից մեկը ասաց. «Շնորհակալություն մեր գյուղի համար ձեր կատարած աշխատանքի համար: Մեր գյուղի համար որ էսքան եք առել, ես պատկերացնում եմ, թե ամբողջ հանրապետության համար ինչքան եք արել»,- ասաց նա: