Հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը խորհրդավոր գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ նշելով, որ կյանքում ամեն ինչ ժամանակավոր է` փող, պաշտոն, հարաբերություն, ճանաչում։
«Մնում ա միայն Մարդ մնալը: Ցավոք սրտի անհեռատես ու կարճամիտ մարդիկ այդ շատ կարևոր կետի մասին հաճախ մոռանում են»– հավելել է Հրաչուհին:
Նա նաև մեջբերել է ամերիկացի գրող Մայա Անջելոյի խոսքերը՝ «Մարդիկ կմոռանան, թե ինչ ես ասել, մարդիկ կմոռանան, թե ինչ ես արել, բայց երբեք չեն մոռանա, թե ինչ ես ստիպել իրենց զգալ»:
«Ես առաջին քարը նետողը չեմ լինի: Ես իմ բաժին սխալն արել եմ: Որոշները փորձել եմ ուղղել, որոշների համար ներողություն խնդրել, որոշների համար ապաշխարել եմ: Բայց երբեք, երբեք չեմ մոռացել, որ Մարդ լինելն ու մնալը կարևորագույն կոչումն է կյանքում:
Մայա Անջելոն մեկ այլ շատ դիպուկ խոսք ունի, որն ինքս ինձ հաճախ եմ հիշեցնում.«Այն ինչ արել ես ինձ հետ, արդեն քեզ հետ պատահել է»:
Վերջակետ»,– գրել է հաղորդավարուհին
Գրառման մեկնաբանություններում հետևորդները կիսվել են ենթադրություններով․ նրանցից մեկը հարց է ուղղել Հրաչուհուն, թե արդյոք նա նույնպես հայտնվել է Հանրային հեռուստաընկերության «սև ցուցակում»։