Պարսից ծոցի երկրները պահանջել են Իրանից փոխհատուցել տարածաշրջանում հարձակումների հետևանքով պատճառված վնասը։
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմեդ ալ-Բուդայվին կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պահանջել Թեհրանից փոխհատուցել պատճառված վնասը։
Կազմակերպության տվյալներով՝ փետրվարի 28-ից ի վեր Իրանը տարածաշրջանի երկրների ուղղությամբ արձակել է ավելի քան 7 հազար հրթիռ և անօդաչու թռչող սարք։