Հնդկաստանի ՌՕՈւ սպային մեղադրել են ինտիմ լուսանկարների դիմաց լրտեսին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) էսկադրիլիայի հրամանատարին մեղադրել են ինտիմ լուսանկարների դիմաց պակիստանցի հետախույզ կնոջը գաղտնի ռազմական տվյալներ փոխանցելու մեջ։ Այս մասին նոյեմբերի 15-ին հայտնել է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով գործի նյութերը։

«Հնդկաստանի ՌՕՈւ գործող հրամանատարը, ենթադրաբար, պակիստանցի հետախույզին գաղտնի տեղեկություններ է փոխանցել երկրի ռազմական ծրագրերի, Լեհի ավիաբազայի օպերատիվ հնարավորությունների և անօդաչուների կիրառմամբ պատերազմ վարելու մեթոդների մասին՝ կնոջ մերկ լուսանկարների դիմաց», — նշվում է հրապարակման մեջ։

Ըստ քննության տվյալների՝ սպան տեղեկություններ է հաղորդել երկրի ռազմական ծրագրերի, Լեհի ավիաբազայի հնարավորությունների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գործածման վերաբերյալ։ Նամակագրության մեջ նա նաև պատմել է բազայի շահագործման հաճախականության ու այնտեղ տեղակայվող ինքնաթիռների տեսակների մասին։

Բացի այդ, պակիստանցի հետախույզն իբրև թե փորձել է հասանելիություն ստանալ նաև այլ զինվորականների տվյալներին։ Նա սպային առաջարկել է վնասակար ծրագրեր տեղադրել իր ենթակաների հեռախոսներում ու նոթբուքերում։

Սպան ձերբակալվել է մայիսի 30-ին։ Նախաքննության վարկածով՝ նա կնոջ հետ շփվել է 2026 թվականի հունվարի 12-ից մինչև ապրիլի 1-ը։ Ստուգումների համար հիմք էր դարձել նրա մոտ հայտնաբերված iPhone-ը, որի գործածումը, ծառայության բնույթից ելնելով, արգելված էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *