
ԱՄՆ-ում չեղարկված չվերթների թիվը գերազանցել է 17 000-ը։ Սա վերջին 35 տարվա ընթացքում երկրում տեխնիկական խնդիրների պատճառով ավիացիոն համակարգի ամենախոշոր խափանումն է։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Flighty և Cirium ծառայությունների տվյալներին։
Չեղարկված չվերթների քանակով սա ամենախոշորն է՝ 2022 թվականի ձմեռային տոների ընթացքում տեղի ունեցած խափանումից ի վեր, երբ ամերիկյան «Southwest Airlines» ավիաընկերությունում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է ավելի քան 16 900 չվերթ։
Գործակալությունը նշում է, որ տեխնիկական խափանումն ամենաշատն ազդել է American Airlines ավիաընկերության վրա, որն ուրբաթ օրվանից ի վեր չեղարկել է ավելի քան 5,3 հազար չվերթ։
Նոյեմբերի 13-ին ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ավելի քան չորս ժամով դադարեցրել էր բոլոր մեկնումները երկրի տարածքում՝ օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի խափանման պատճառով։
ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին խափանումը բացատրել է օդային երթևեկության կառավարման «չափազանց հնացած» համակարգով, որի երթուղիչները չեն կարողացել դիմանալ գերբեռնվածությանը։