
Մոսկվայի հյուսիսում գտնվող «Лайнер» բիզնես դասի բնակելի համալիրի բարձրահարկ շենքի պատուհանից երիտասարդ աղջիկ է ընկել։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։ Տուժածին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Ալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան։ Անցորդները նախ ճիչ են լսել, ապա աղջկան հայտնաբերել գետնին։ «База» թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ ականատեսները հայտնել են, որ աղջիկն ընկել է 10-րդ հարկից։
Մոսկվայի քննչական կոմիտեից «База»-ին հայտնել են, որ աղջիկը թմրանյութերի ազդեցության տակ է եղել։