ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 8 մլրդ եվրոյի նոր տրանշի հատկացմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային տրամադրվող 8 միլիարդ եվրո արժողությամբ տրանշին։ Այդ գումարից 5 միլիարդ եվրոն հատկացվում է ռազմական կարիքների համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ընդհանուր աջակցության ծրագրի շրջանակում, իսկ մնացած 3 միլիարդ եվրոն գոյացել է Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտներից։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ։

«ԵՄ խորհրդի կայացրած որոշումը թույլ կտա Ուկրաինային Ukraine Facility ծրագրի շրջանակում ստանալ շուրջ 8 միլիարդ եվրո»,– նշված է հայտարարության մեջ։ ԵՄ խորհուրդը պարզաբանել է, որ 5 միլիարդ եվրոն 90 միլիարդ եվրոյի երկամյա աջակցության ծրագրով 2026 թվականի համար նախատեսված մասնաբաժինն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *