
Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել պահպանել «զգոնության բարձր մակարդակ»՝ տարածաշրջանում Իրանի և նրա աջակցությունը վայելող հուսիների հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով։
Ամերիկացիներին կոչ է արվել պատրաստ լինել անվտանգության սպառնալիքների մասին հնարավոր նախազգուշացումներին, չվերթների չեղարկումներին, օդային տարածքի փակմանը և ուղևորափոխադրումների խափանումներին։ Ուղևորներին խորհուրդ է տրվում իրենց չվերթների կարգավիճակը ճշտել անմիջապես ավիաընկերություններից։
Մերձավոր Արևելք կամ տարածաշրջանից մեկնել պատրաստվող ամերիկացիներին խորհուրդ է տրվել ուշադիր հետևել օդանավակայանների և ավիաընկերությունների աշխատանքին, ինչպես նաև նախապես մշակել արտակարգ իրավիճակներում գործելու ծրագիր։