Labubu տիկնիկների նկատմամբ համաշխարհային հետաքրքրությունը նվազում է, և դրանց արտադրող չինական Pop Mart ընկերությունը փորձում է նոր լուծումներով վերականգնել երբեմնի ժողովրդականությունը։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնել խաղալիքների տեսականին, ֆիլմ նկարահանել հայտնի կերպարի մասին և նոր թեմատիկ այգիներ բացել։։
Pop Mart-ն արդեն համագործակցում է Sony Pictures Entertainment-ի հետ՝ Labubu-ի մասին լիամետրաժ ֆիլմ ստեղծելու համար։ Նախատեսվում է նաև Pop Land թեմատիկ այգիներ բացել ոչ միայն Չինաստանում, այլև այլ երկրներում։
Ընկերության համար այս քայլերը կարևոր են, քանի որ վերջին ամիսներին Labubu-ի վաճառքները զգալիորեն նվազել են։ Դրա հետևանքով նվազել է նաև Pop Mart-ի բաժնետոմսերի արժեքը․ 2025 թվականի օգոստոսի առավելագույն ցուցանիշի համեմատ այն նվազել է գրեթե 60 տոկոսով։
radar armenia