Սարյանի համար գույնը կյանքի ու մարդու մասին խոսելու ամենաուժեղ լեզուն էր։ Այսօր Վարպետի գեղարվեստական արժեքները նոր շունչ են ստանում «Կողբ» հիմնադրամի նախաձեռնած «Սարյան» միջազգային մրցույթի շրջանակում։
Ինչպե՞ս է շնչում ժամանակակից արվեստը, երբ նրա ակունքում Սարյանի փիլիսոփայությունն է, իսկ գնահատողների շարքում՝ համաշխարհային արվեստի առաջատար դեմքերը։ Այս հարցի պատասխանը ներկայացվեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում, որտեղ կտավների գույներն ու «Հովեր» երգչախմբի հնչյունները ստեղծել էին արվեստի իսկական տոն։ «Սարյան» մրցույթի եռօրյա ծրագիրը հագեցած էր վարպետության դասերով ու ցուցահանդեսներով։
Ժյուրիի անդամներ Յուկո Հասեգավան ներկայացրեց հետպատերազմյան արվեստի զարգացումները, իսկ Մաքսիմ Կանտորը՝ ուշ միջնադարի արվեստն ու իր գրաֆիկական աշխատանքները։ Արվեստին ձոնված երեկոյի կուլմինացիան մրցանակաբաշխությունն էր։
Մանրամասն՝ տեսանյութում: