Քաղբանտարկյալներ, ճնշումներ և մաhեր ՔԿՀ-ներում. ժողովրդավարությունը հետընթաց է ապրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Հետընթաց է ապրում ժողովրդավարությունը Հայաստանում, կալանքն էլ օգտագործվում է որպես պատժի միջոց քաղաքական հակառակորդներին ճնշելու համար: ԱԺ դահլիճում են հավաքվել ընդդիմադիրները. բարձրացնում են ՔՊ-ի օրոք քաղաքական բանտարկյալների, հալածանքների և, ցավոք նաև, մահերի մասին: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անմխիթար պայմանները տեսե՞լ եք, բանտարկյալներին Սրբուհի Գալյանն իր տուն չի տանելու, նման պնդում էլ չկա, բայց ընդդիմադիր կին գործիչը հիշեցնում է հուզված նախարարին: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի երկրում նոր «Արսեն Գևորգյաններ» չմահանան: Որտե՞ղ են արևմտյան դրամաշնորհներով սնվող ակտիվիստները, ինչո՞ւ են լռում՝ ԱԺ ամբիոնից հարցնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Աղավնի Սուքիասյանը: Անընդունելի կալանքի տակ է պահվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Գործող իշխանությունը կալանքով է պատժում բոլոր նրանց, ովքեր չեն հարմարվում իր պահանջներին, և ճնշումների միջոցով փորձում է առաջ մղել այսպես կոչված «ալիևյան սահմանադրությունը»: Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր գործիչները հստակ պահանջ են ներկայացնում միջազգային գործընկերներին՝ օրակարգ բերել ընդդիմադիրների կալանավորումների հարցը, քանի որ «Ուժեղ Հայաստանի» բազմաթիվ անդամներ դեռ շարունակում են մնալ անազատության մեջ։ Ընդդիմադիրները պնդում են՝ քաղաքական հետապնդումներն ու կալանքները չեն կոտրելու իրենց պայքարը։ Պայքարը շարունակվում է՝ արդարության վերականգնման և բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով։

Մանրամասն՝ տեսանյութում

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *