Բախվել են «Howo» և «Renault» մակնիշի բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին բախվել են «Howo» մակնիշի, «Renault» մակնիշի բեռնատարները և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է Դեբեդ գետի ափին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկուսը անչափահասներ են մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *