Ռոբերտ Պատինսոնը կմարմնավորի Ջեյմս Բոնդին

Amazon-MGM ընկերությունը հայտարարել է, որ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում 007 գործակալի դերը կկատարի բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը։

Պատինսոնը հայտնի է «Բեթմեն» և «Ոդիսական» ֆիլմերում իր դերերով։

Պատինսոնը ծնվել է Լոնդոնում։ Նրա առաջին մեծ դերը եղել է Սեդրիկ Դիգորիի կերպարը 2005 թվականի «Հարրի Փոթերը և կրակի գավաթը» ֆիլմում։

Այնուհետև նա նկարահանվել է Քրիստոֆեր Նոլանի «Փաստարկ» ֆիլմում, ինչպես նաև մարմնավորել է Բեթմենին 2022 թվականի համանուն ֆիլմում։

Այս տարի նա գլխավոր դերակատարներից մեկն է դարձել Նոլանի «Ոդիսական» ֆիլմում, որը վերջին շրջանի ամենանշանակալի կինոնախագծերից է։ Պատինսոնը մարմնավորել է Ոդիսևսի գլխավոր հակառակորդ Անտինոոսին։

«Ջեյմս Բոնդը կինեմատոգրաֆիայի ամենալեգենդար կերպարներից մեկն է, և այն փաստը, որ ինձ վստահել են այդ դերը, իմ կյանքի ամենամեծ պատիվն է», – հայտարարել է Պատինսոնը ֆիլմում իր մասնակցության մասին հայտարարությունից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *