Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)

Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ

Սաուդյան Արաբիայի արևմտյան հատվածում՝ Ալ-Կունֆուդա նահանգի Հալի շրջանում, հայտնաբերվել են անսովոր քարե կառույցներ։ Օդից արված լուսանկարներում երևում են տեղական հրաբխային ապարներից շարված մեծ շրջաններ և պարուրաձև նախշեր։ Դրանց տարիքն ու նշանակությունը դեռևս անհայտ են։
     Պատմաբան և հետազոտող Մոհամմեդ Ալ-Մարհաբին ուշադրություն է հրավիրել կառույցների բարդ երկրաչափության վրա։ Քարե օղակներից մի քանիսը հատվում են, իսկ մյուսները փոքր շրջանագծեր են կազմում ավելի մեծերի ներսում։ Գիտնականի կարծիքով՝ տարածքի նման կազմակերպումը վկայում է մտածված նախագծի, այլ ոչ թե քարերի պատահական կուտակման մասին։

Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ

Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ

     Վարկածներից մեկի համաձայն՝ կառույցները կարող էին ծառայել` որպես յուրօրինակ օրացույց կամ Արեգակին, Լուսնին և մոլորակներին հետևելու հարթակ։ Դրանք կարող էին օգտագործվել նաև գյուղատնտեսության համար կարևոր եղանակային և սեզոնային փոփոխությունները վերահսկելու նպատակով։ Սակայն այս վարկածի հնագիտական հաստատումներ դեռևս չկան։

Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ

Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ

     Հալի հովիտը հայտնի է իր բերրի հողերով և Մեքքայի հետ ունեցած պատմական կապերով։ Ալ-Մարհաբիի խոսքով՝ տեղական համայնքներն ավանդաբար հետևել են եղանակների փոփոխությանն ու օրացուցային ցիկլերին, սակայն այդ սովորույթների և քարե շրջանների միջև ուղղակի կապը դեռևս հաստատված չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *