Armat Media-ի «Հայոց Եկեղեցու պատմություն» նախագիծը ներկայացվել է Վեհափառ Հայրապետին

Armat Media-ի «Հայոց Եկեղեցու պատմություն» նախագիծն իրականացնող թիմն օրերս այն ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վեհափառ Հայրապետը, 20-րդ հոբելյանական հաղորդմանն ընդառաջ, իր օրհնությունն է փոխանցել նախագծի հեղինակներին` հորդորելով էլ ավելի մեծ վճռականությամբ շարունակել հայրենանպաստ այս ճանապարհը։

«Հայոց Եկեղեցու պատմություն» նախագիծը նվիրված է Հայ Առաքելական Եկեղեցու բազմադարյա պատմությանը, նրա հոգևոր կենտրոններին, վանքերին ու եկեղեցական համալիրներին՝ ներկայացնելով հայ ժողովրդի հոգևոր կյանքի, ազգային ինքնության և մշակութային ժառանգության կարևորագույն էջերը։

Նախագծի շրջանակում արդեն նկարահանվել և հեռարձակվել է հաղորդաշարի 20 թողարկում՝ ներկայացնելով 20 հայկական եկեղեցի, դրանց պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու դերւ հայ ժողովրդի հոգևոր–մշակութային կյանքում։ Յուրաքանչյուր թողարկում յուրօրինակ ճանապարհորդություն է դեպի հոգևոր և ճարտարապետական ժառանգություն՝ ներկայացնելով մեր ինքնության անբաժան մասը։

Հաղորդաշարի նպատակն է պահպանել և հանրահռչակել Հայ Առաքելական Եկեղեցու բազմադարյա պատմությունը, ներկայացնել մեր հոգևոր ու մշակութային ժառանգությունը և լինել կարևոր ճանաչողական հարթակ՝ հատկապես երիտասարդ սերնդի համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *