Հաջիևը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։

Այս մասին Հաջիևը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ԵՄ գործընկերությունը, համագործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային առանցքային զարգացումները։

Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման ու տարածաշրջանային կայունության հարցերի շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *