Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա` զորավարժությունների

Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա` զորավարժությունների

Ստամբուլում և Իզմիրում անցկացվող EFES-2026 բազմազգ զորավարժություններին մասնակցող Ադրբեջանի զինծառայողների խումբը մեկնել է Թուրքիա, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանցի զինծառայողներին դիմավորել են թուրքական Չիղլի ավիաբազայում։

«EFES-2026 բազմազգ զորավարժությունների հիմնական նպատակն է ամրապնդել մասնակից երկրների ստորաբաժանումների միջև համակարգումը խոշորամասշտաբ գործողությունների ժամանակ, բարելավել մարտական ​​պատրաստվածությունը և կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները», – հայտարարել է պաշտպանության նախարարությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *