Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին։ Միջադեպի հետեւանքով նեպալցի մի աշխատակից է զոհվել, եւս մի քանի մարդ վիրավորվել է։
Արբանյակային լուսանկարներում երեւում է Ռաս Թանուրա թերակղզում գտնվող գործարանի գտնվելու վայրում սեւ ծխի ամպը, հաղորդում է CNN-ը ։
Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ հարվածները «եղել են ճշգրիտ եւ ուղիղ»։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է Ռաս Թանուրայում չորս անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։ Կոալիցիայի ներկայացուցիչ Թուրք ալ-Մալիկին հաստատել է ԱԹՍ-ի բեկորների անկման փաստը։
CNN-ի՝ նավագնացության ոլորտի աղբյուրը հայտնել է, որ հարձակումից հետո նավթային տերմինալից նավթի բեռնափոխադրումը դադարեցվել է։
Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի օրական հզորությունը կազմում է 550 հազար բարել։ Այն աշխարհի խոշորագույն նավթային արտահանման տերմինալներից մեկի համալիրի մասն է։