«Հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տեղափոխել Անդրանիկ Թևանյանի խուց»․ Մանուկ Սուքիասյան

«Հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տեղափոխել Անդրանիկ Թևանյանի խուց»․ Մանուկ Սուքիասյան

«Հրատապության կարգով ուզում եմ այս ամբիոնը օգտագործելով և դիմել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ «Նախօրեին ուշ երեկոյան հոգեկան հիվանդության ախտանիշներ և խնդիրներ ունեցող մարդու են տեղափոխել Անդրանիկ Թևանյանի խուց։ Հրատապության կարգով դիմում եմ Սրբուհի Գալյանին և ակնկալում, որ շատ արագ այդ հարցը կկարգավորեն։ Ամեն ինչ հասկացանք, չափ ու սահման ունի, քաղաքական հետապնդումը՝ քաղաքական հետապնդում, բայց հոգեկան խնդիր ունեցող մարդուն չեն տանում, այդ իրավիճակը ստեղծում»,- հայտարարեց Սուքիասյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *