Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ


Հայաստան


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ 2021 թվականին տրվել է բազմաբնակարան շենքերի և բնակելի համալիրների ռեկորդային 108 թույլտվություն։

«Եվ այսօր փաստացի շահագործման ենք հանձնում այն շենքերը, որոնք այդ տարիներին են տրվել, դրանից հետո բազմաբնակարանների նմանատիպ թվերի շինթույլտվություն չի տրվել»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելել, որ 2025 թվականին ընդհանուր տրվել է 37 թույլտվություն։

«Ես սա մեղադրանք չեմ ուզում հնչեցնել, քանի որ վստահ եմ և պնդում եմ, որ շինարարությունը ընդամենը ածանցյալ ոլորտ է, այն սպասարկում է տնտեսական աճը և պահանջարկը։ Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում ունենք տնտեսական աճ, ֆինանսական ներհոսք, և մարդիկ ունեն հնարավորություն՝ գնելու մեքենա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *