
Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրների ղեկավարների կանայք հիմնականում զբաղվում են բարեգործական աշխատանքով, սոցիալական` կրթական և առողջապահական ծրագրերով։ Հազվադեպ է լինում, որ երկրի ղեկավարի կինը հանրային խնդրի մասին խոսի, քանի որ դա իշխող թիմում ներքաղաքական խնդիր է ստեղծում։ Հիմա Հայաստանի իշխող կուսակցության անդամները դժվար կացության մեջ են հայտնվել. չգիտեն կուսակցության վարչության անդամ Երևանի քաղաքապետին պաշտպանեն թե՞ վերջինիս ընդդիմախոս տիկնոջը, որը կուսակցության նախագահի և վարչապետի կինն է»։