Իսրայելի խորհրդարանը խոսնակ է ընտրել ընդդիմության թեկնածուին

Իսրայելի խորհրդարանը խոսնակ է ընտրել ընդդիմության թեկնածուին

Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, խոսնակ է ընտրել ընդդիմադիր «Յաշար» կուսակցության թեկնածու Մաթան Կահանային։ Այս մասին հայտնում է Ynet-ը։
     Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 66 պատգամավոր։
     Ավելի վաղ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ընդդիմության առաջնորդ Գադի Այզենկոտին էր հանձնել երկրի հաջորդ կառավարությունը ձևավորելու մանդատը։ Վերջին ընտրություններում նա եղել է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր մրցակիցը։
     Սահմանված ընթացակարգի համաձայն՝ Այզենկոտը կառավարություն ձևավորելու համար ունի 28 օր՝ ժամկետը ևս 14 օրով երկարաձգելու հնարավորությամբ։ Եթե նրան չհաջողվի ձևավորել կառավարություն, այդ իրավունքը կարող է անցնել Նեթանյահուին, որը դրա համար կունենա 28 օր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *