Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի ուղղությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի՝ Լիբանանին հետզհետե էլ ավելի ինտենսիվ կերպով հասցվող հարվածները՝ նշելով, որ դրանք հանգեցնում են բազմաթիվ զոհերի։ Գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվել է, որ նույնիսկ ժամանակավոր հրադադարի պայմաններում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը շարունակում է խաթարել խաղաղությանն ու կայունությանը միտված միջազգային ջանքերը. գրում է Ermenihamer-ը։

Բացի այդ, Անկարան վերահաստատել է Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը՝ նշելով, որ գործողությունները խորացնում են երկրում արդեն իսկ առկա ծանր հումանիտար իրավիճակը։ Թուրքիայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *