Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Հայաստանը հնգօրյա ծրագրով հյուրընկալել էր Karcher գերմանական ընկերության 30 ղեկավարների՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահ Լիլիա Սեդլարի գլխավորությամբ։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ պանելային քննարկման ընթացքում օտարերկրյա հյուրերին ներկայացվեցին ընկերության և Երևանի Քաղաքապետարանի արդյունավետ համագործակցության առանցքային կետերը և քննարկվեցին գործընկերային հարաբերությունների հնարավոր զարգացումները։