Ճապոնիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում


Քաղաքականություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և Հայաստան–Ճապոնիա հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությանը հաղորդվել է նոր խթան, ինչին նպաստել է նաև իր պաշտոնական այցը Ճապոնիա։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ՀՀ Կառավարությունը շահագրգռված հարաբերությունների հետևողական զարգացմամբ ու ընդլայնմամբ, և պատրաստ է շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը այդ նպատակով։

Դեսպան Աոկի Յուտական հավելել է, որ Ճապոնիայի Կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը, ու պատրաստ է աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերին, ինչպես նաև առաջիկայում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *