Հանրային քննարկման ենք դնելու կոնկրետ տեսակի ավտոմեքենաների սահմանափակումներ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք առաջարկելու ենք, որ կոնկրետ վարչական շրջաններ և կոնկրետ հատվածներ կարող են մտնել, օրինակ, Եվրո 4 ստանդարտի ավտոմեքենաներ, իսկ բոլոր մնացյալ ավտոմեքենաների համար գործելու է հավելյալ սահմանափակում։
Սա տալու է որոշակի սելեկտիվ մոտեցում ավտոմեքենաների նկատմամբ, այսինքն՝ ավտոմեքենաներ, որոնք որ քիչ են արտանետում, և ավտոմեքենաներ, որոնք որ շատ են արտանետում»,– ասել է նա։