Նոր վարկ՝ Թուրքիայի հետ սահման տանող ճանապարհներին աշխատանքներ իրականացնելու համար

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև խորհրդատվական աջակցության վերաբերյալ համագործակցության համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը։ Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել «Արևելյան գործընկերություն. ներդրումներ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում» նախաձեռնության շրջանակում։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ հայ-թուրքական սահման տանող ճանապարհների հիմնանորոգման նախագծերը պատրաստ կլինեն 1,5 տարի անց։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է նաև գնահատել Մ4 (Երևան–Սևան–Իջևան) ճանապարհի առաջնահերթ հատվածներում հնարավոր աշխատանքները։ Դիտարկվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 30 կմ։ Այս երթուղիները դիտարկվում են որպես առանձնահատուկ նշանակության ճանապարհներ, որոնք կարող են Հայաստանի տարածքով արդյունավետ կապ ապահովել հյուսիսի և հարավի, ինչպես նաև արևմուտքի և արևելքի միջև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *