Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մինսկում հանդիպել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ռուս-վրացական ուղիղ երկխոսության վերսկսման շրջանակում։ Այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։

«Նոյեմբերի 19-ին Մինսկում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ. Յու. Գալուզինը հանդիպել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գ. Զուրաբաշվիլիի հետ՝ ռուս-վրացական ուղիղ երկխոսության վերսկսման շրջանակում», – հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։

ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *