
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա աղմուկի և ոմանց անպտուղ տեղեկատվական արշավների ծիրին Բագրատ Սրբազանի տնային կալանքի ժամկետի երկարաձգումն է:
Առհասարակ Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են, տարբեր նպատակներ հետապնդող:
Սակայն առանցքային խնդիրը՝ հանրային դաշտում վերջինիս ակտիվ դերակատարության, գործունեության սահմանափակումն է:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: