Ուկրաինան պատրաստվում է նոր հարվածներ հասցնել Ղրիմի կամրջին՝ այն ամբողջությամբ շարքից հանելու նպատակով։ Այս մասին նոյեմբերի 28-ին հայտնել է բրիտանական The Telegraph պարբերականը՝ հղում անելով ռազմական ոլորտի լավատեղյակ աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ռազմական հրամանատարությանը հանձնարարել է ամբողջությամբ ոչնչացնել կամրջի մնացած հատվածը, որը կապում է Ղրիմը Ռուսաստանի հիմնական մասին։
«Նախագահը ցանկանում է, որ այն ամբողջությամբ քանդվի», – հայտարարել է ռազմական աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ նոր հարվածներ են արդեն նախապատրաստվում։
Նշենք, որ նոյեմբերի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ու թևավոր հրթիռները հարվածներ են հասցրել կամրջին։
Հարվածների հետևանքով փլուզվել է կամրջի քառաշերտ ավտոճանապարհային հատվածը՝ այն պահող կամարային կառույցի հետ միասին։ Ուկրաինայի հետախուզությունը նաև հայտնել է, որ «Նեպտուն» հրթիռները լրջորեն վնասել են կամրջի երկաթուղային հատվածը։