Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունն այցելել է Ադրբեջան

2026 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի համաձայն` Ադրբեջանի Հանրապետություն է այցելել պատվիրակություն Բելառուսից՝ զինված ուժերի կապի պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի կապի վարչության պետ, գնդապետ Պավել Պրասոլի գլխավորությամբ։

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, միջազգային ռազմական համագործակցության վարչությունում տեղի է ունեցել «Կապի կազմակերպումը և կապի ստորաբաժանումների կիրառումը» թեմայով աշխատանքային հանդիպում։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև կապի ստորաբաժանումների և միջոցների կիրառման, ինչպես նաև այլ հարցերի շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *