
«Այս քրեական վարույթով ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ նույնիսկ Սամվել Կաարապետյանի վերաբերյալ ցուցմունք չի տվել»,- Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ա»սել է Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը: Նա հայտնել է, որ Սամվել Կարապետյանի մեղքն այս պահի դրությամբ այնքանով է, որ որոշ վկաներ նշում են, որ ճանաչել են Սամվել Կարապետյանին, տեսել են հեռուստացույցով՝ որպես բարերարի և հայտնի մարդու: