Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ դոցենտ Սահակ Մանուկյանը վերականգնվել է իր պաշտոնում:
«Գործող օրենսդրությամբ համարվում եմ վերականգնված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում»,- սոցցանցի իր էջում գրել է Մանուկյանը։
2025 թվականին հոկտեմբերին ԵՊՀ դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանն ազատվել էր աշխատանքից ԵՊՀ ռեկտորի հրամանով։ Ավելի ուշ պարզվեց, որ հեռացման պատճառն այն է, որ Արուսյակ Մանավազյանի (ներկայում՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար ) դուստրը լուսանկարել է դասախոսության ժամանակ Մանուկյանի կողմից գրատախտակին գրվածը։ Լուսանկարը հասել է ԵՊՀ ռեկտորին, համարվել դասախոսի համար ոչ պատշաճ վարքագիծ, ինչին էլ հետևել է Մանուկյանի հեռացումը։