Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ահմադ Վահիդին այցելել է կորպուսի նոր հրթիռային քաղաք՝ ստորգետնյա թունելների համալիր, որը նախատեսված է հրթիռների պահեստավորման, նախապատրաստման և արձակման համար։ Այցի կադրերը հրապարակել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

«Այն, ինչ տեղի է ունենում հակառակորդի հետ, ճանապարհի միայն սկիզբն է։ Դուք կտեսնեք հակառակորդի նվաստացումն ու անզորությունը, ճշմարտությունը կհաղթի ստին»,- հայտարարել է Վահիդին։

ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին, որը նույնպես այցելել է օբյեկտ, հայտնել է, որ երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում իր ուժերի կարողություններն ընդլայնվել են։

Նրա խոսքով՝ ստեղծվել են «անակնկալներ և արդյունավետ զինատեսակներ, որոնք կարող են վախ ներշնչել» հակառակորդին։

Մուսավիի պնդմամբ՝ մարտադաշտը գտնվում է Իրանի ձեռքում, և հենց Թեհրանն է որոշում ռազմական գործողությունների թատերաբեմը։ Նա հավելել է, որ օդատիեզերական ուժերը չեն հապաղի ուժ կիրառել և հակազդել սպառնալիքներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *