«Թեհրանը կձեռնարկի ցանկացած միջոց՝ ծովային շրջափակումը ճեղքելու համար»․ Իրանի արտգործնախարար

«Թեհրանը կձեռնարկի ցանկացած միջոց՝ ծովային շրջափակումը ճեղքելու համար»․ Իրանի արտգործնախարար

«Իրանական կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի վերացնի ԱՄՆ-ի կողմից սահմանված ռազմածովային շրջափակումը»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

«Մենք տնտեսական շրջափակումը համարում ենք պատերազմական գործողություն և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այն վերացնելու համար», – ասել է Ղարիբ-Աբադին իրանական «Մեհր» (Mehr) լրատվական գործակալությանը։

Նա հավելել է, որ իրանական կողմը շարունակում է կապ պահպանել միջնորդների՝ այդ թվում Կատարի հետ, և քննարկումներ է վարում՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է Միացյալ Նահանգների հետ դիվանագիտությանը ևս մեկ հնարավորություն տալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *