Կիևի մարզում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել

Կիևի մարզում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել

Կիևի մարզի Դիմեր բնակավայրում հինգհարկանի շենքին ՌԴ հասցրած հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ Միևնույն ժամանակ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ դուրս բերել 79-ամյա կնոջ։ Նա հոսպիտալացվել է։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Կիևի մարզային պետական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Ավելի վաղ փրկարարներին հաջողվել էր փլատակների տակից երեխայի դուրս բերել:

Նշենք, որ ռուսական անօդաչու թռչող սարքը շենքին հարվածել էր նոյեմբերի 22-ի գիշերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *