
Ռումինիայում՝ Պոյանա Բրաշով լեռնադահուկային հանգստավայրում գտնվող «Ալպին» հյուրանոցում, կիրակի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Agerpres-ը։
Հյուրանոցի վարչակազմի՝ ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, տարհանվել է շուրջ 150 մարդ։ Բարեբախտաբար, այս պահի դրությամբ զոհեր չկան։
Հրդեհը բռնկվել է վերին հարկերից մեկի բաց պատշգամբում, այնուհետև կրակը տարածվել է տանիքում, ձեղնահարկում և հյուրանոցի երեք հարկերում։
Հրդեհի պատճառը պարզվում է:
🔥 Imaginile sunt îngrijorătoare! Mă bucur că cele 144 de persoane au fost evacuate și că nu sunt victime. Siguranța oamenilor e pe primul loc! 🙏
#Romania #Brasov #BreakingNews #Incendiu https://t.co/rlk07Xt2ep— Nadea (@Nadeafmlo) November 22, 2026