Հրապարակված փաստաթուղթը Սահմանադրության նախագիծ չէ, այլ արտաքին պարտադրանքի արդյունք. Վարդևանյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը նշում է` նոր Սահմանադրության նախագիծն արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական ու անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է։

«Հրապարակված փաստաթղթի վերաբերյալ կարելի է կարճ ու հստակ արձանագրել․ սա իր ձևով, բովանդակությամբ, էությամբ և ոգով Սահմանադրության նախագիծ չէ։

Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է՝ հենց այն, ինչի մասին նախազգուշացնում էինք և հենց այս ամենը հստակ մերժելու համար կալանավորված է Սամվել Կարապետյանը։

2018 թվականին տրված խոստումների և այսօրվա իրականության անհամադրելիությունն ուղիղ արտացոլանքն է այն ճշմարտության, որ բացարձակ իշխանությունը կործանում, քայքայում ու խժռում է ամեն բան, բայց այս դեպքում արձանագրվում է «նոր նշաձող»՝ այդ ամենն արվում է նաև արտաքին պարտադրանքով ու թելադրված պայմաններով։

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»,-գրել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *