Երևանում կայացել է Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը


Մշակույթ


Երևանում կայացել է Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը՝ «Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր» խորագրով, որը համախմբել է շուրջ 100 մասնակցի տարբեր երկրներից։

Ֆորումի նպատակն էր ընդլայնել հայկական ջազային համայնքի միջազգային կապերը և խթանել երաժիշտների շարժունությունը։ Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ կարևորելով երաժշտության միջոցով մշակութային երկխոսության ամրապնդումը։

Պանելային քննարկումներին մասնակցել են ոլորտի հեղինակավոր մասնագետներ Europe Jazz Network-ից, Ֆրանսիայի Երաժշտության ազգային կենտրոնից (CNM) և Դուբայի Jass Lounge-ից։ Քննարկվել են հյուրախաղերի կազմակերպման, ֆինանսավորման, վիզային և լոգիստիկ խնդիրներին վերաբերող հարցեր։

Ֆորումն անցկացվել է JazzJans փառատոնի շրջանակում (նոյեմբերի 19–29), որը միավորում է Երևանի և Թբիլիսիի բեմերը. վրացի երաժիշտների երևանյան համերգներին կհաջորդեն հայ երաժիշտների ելույթները Թբիլիսիում՝ նոյեմբերի 27–29-ը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *