«Խնդրել էի պարզել, թե ոստիկանությունն այս դեպքով ի՞նչ քայլեր է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)

«Խնդրել էի պարզել, թե ոստիկանությունն այս դեպքով ի՞նչ քայլեր է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին

«Նախորդ քննարկման ժամանակ խնդրել էի, որպեսզի դուք ուսումնասիրեք և պարզեք՝ 2022թ․ հունիսի 13-ի հրապարակման կապակցությամբ ոստիկանության իրականացրած քայլերն ու գործողությունները, որը վերաբերում էր ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից ընտանեկան բռնության հետ ուղիղ ասոցացվող երևույթին։ Հրապարակումը շարունակում է հասանելի մնալ. խնդրել էի պարզել, թե ոստիկանությունն այս դեպքով ի՞նչ քայլեր է ձեռնարկել, որպեսզի հասկանանք, թե հետագայում ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ընդդիմադիր պատգամավոր էդգար Ղազարյանը դիմեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։
     «Անցած անգամ էլ եմ ասել՝ գրավոր դիմեք, գրավոր արձագանք կստանաք»,- պատասխանեց նախարարը։
     «Եթե դուք ստեղ եք, ես ստեղ եմ, հիմա ես այդ հարցով ձեզ դիմում եմ, որ գրավոր գրեմ՝ նույն բանը պիտի գրեմ, ուրիշ բան չեմ գրելու, հիմա ինչո՞ւ եք արդեն 2-րդ անգամ խուսափում հարցին պատասխանելուց»,- Էդգար Ղազարյանի արձագանքին ի պատասխան՝ Սարգսյանը կրկնեց՝ հարցը գրավոր տարբերակով դիմելու առաջարկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *