Ջենսեն Հուանգի կարողությունը մի քանի ժամվա ընթացքում աճել է 30%-ով՝ Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո։ Այս մասին են վկայում Forbes-ի տվյալները, որն առցանց ռեժիմով հետևում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունների փոփոխությանը։
Forbes-ի հաշվարկներով՝ նոյեմբերի 24-ին Հուանգի կարողությունը կազմում է 143,8 միլիարդ դոլար, ինչը 33,7 միլիարդով ավելի է մեկ օր առաջվա ցուցանիշից։
Nvidia-ի ղեկավարի անձնական կարողության աճը կապված է ընկերության շուկայական կապիտալիզացիայի աճի հետ։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ գլխավոր տնօրենի պաշտոնին Հուանգի վերադարձի մասին, Nvidia-ի բաժնետոմսերն աճել են 30%-ով։
Nvidia-ի կենտրոնակայանում ղեկավարին դիմավորել են ծափահարություններով։
«Շնորհակալություն բոլորիդ երկրորդ հնարավորության համար։ Երկրորդ անգամ ես կդառնամ ավելի լավ գլխավոր տնօրեն», – ասել է Հուանգն աշխատակիցներին։
Ջենսեն Հուանգը լքել էր ընկերության ղեկավարի պաշտոնը, երբ հայտնի էր դարձել չինուհի լրտեսի հետ սիրավեպի մասին։ Սակայն Հուանգին պաշտոնանկ անելուց 11 օր անց տնօրենների խորհուրդը նրան վերադարձրել է։ Հուանգի վերադարձի վրա ազդել է նաև Դոնալդ Թրամփը։