Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին․ Մրայա Քերի

57-ամյա Մրայա Քերին արձագանքել է իր վերջին ելույթներից հետո երկրպագուների մտահոգություններին՝ կոչ անելով չհավատալ համացանցում տարածվող ամեն տեղեկության։

Նոյեմբերի 21-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած համերգի ժամանակ հինգ անգամ «Գրեմմի» մրցանակակիր երգչուհին հայտարարել է. «Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին։ Մի՛ զայրացրեք ինձ»։

Նրա արձագանքը հաջորդել է Սան Պաուլոյում նոյեմբերի 17-ին կայացած համերգի տեսանյութերի տարածմանը։

Կադրերում երգչուհու շարժումները կոշտ են եղել, իսկ բեմում տեղաշարժվելու համար նա դիմել է պարողների օգնությանը։

Տեսանյութերը սոցիալական ցանցերում քննարկումների և մտահոգությունների պատճառ են դարձել։ Որոշ երկրպագուներ ենթադրել են, որ երգչուհին առողջական խնդիրներ ունի, իսկ մյուսները քննադատել են նրա բեմական շարժումները։
Քերին, սակայն, չի մանրամասնել իր հայտարարության պատճառը և առողջական վիճակի վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չի ներկայացրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *