Գործարկվել է armenia.dealroom.app-ը՝ հայկական ստարտափ էկոհամակարգը՝ մեկ հարթակում


Գիտություն


Հայաստանի ստարտափների, ներդրողների և նորարարական գործունեության տվյալներն այժմ համախմբված են մեկ բաց հարթակում։ Հարթակը ստեղծել են Dealroom-ը, Civitta-ն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ Եվրոպական միության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Expertise France-ի կողմից իրականացվող EU4Innovation East

Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը տարեկան աճում է 20–25 տոկոսով, սակայն մինչ օրս ստարտափների մասին տեղեկատվությունը ցրված էր տարբեր հարթակներում, իսկ նրանց հաջողությունների զգալի մասը գրանցվում էր երկրից դուրս։ Վստահելի և համադրելի տվյալների պակասը խոչընդոտում էր թե՛ արդյունավետ քաղաքականության մշակմանը, թե՛ Հայաստանի միջազգային տեսանելիության բարձրացմանն ու ներդրումների ներգրավմանը։

Հարթակը ծառայում է երեք թիրախային խմբի. հիմնադիրներին այն օգնում է տեսանելի դառնալ համաշխարհային ներդրողների համար և կառավարել իրենց պրոֆիլները, ներդրողներին՝ գտնել խոստումնալից ստարտափներ ու հետևել գործարքներին, իսկ պետական մարմիններին, գործակալություններին, աքսելերատորներին ու համալսարաններին՝ չափել էկոհամակարգը, համեմատել այն միջազգային գործընկերների հետ և տվյալահենք քաղաքականություն ու ծրագրեր մշակել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *