Իրանի ղեկավարության մահվան դեպքում Թեհրանի դիրքորոշումը կարող է ավելի կոշտանալ


Քաղաքականություն


ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը. թիրախը կարող է դառնալ երկրի քաղաքական ղեկավարությունը, հայտնում է հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հեռուստաալիքի զրուցակիցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահական վարչակազմի պաշտոնյաների կարծիքները այս հարցում բաժանվել են։ Իրանի ղեկավարության դեմ հարվածների կողմնակիցները կարծում են, որ նման սցենարը Դոնալդ Թրամփին թույլ կտա ավարտել հակամարտությունը։ Հակառակորդները նախազգուշացնում են, որ Իրանի ղեկավարության մահվան դեպքում Թեհրանի դիրքորոշումը կարող է ավելի կոշտանալ, իսկ խաղաղ բանակցությունների գործընթացը՝ տապալվել։

ԱՄՆ ռազմական ղեկավարությունը մտահոգված է, որ Իրանի առաջնորդների դեմ հարձակումները կարող են սպառնալիքներ ստեղծել ամերիկացի պաշտոնյաների անվտանգության համար։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել։

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտությունը շարունակվում է փետրվարի վերջից։ Պատերազմի առաջին օրը ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածել էին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրին։ Նրա հետ զոհվել էին նաեւ ընտանիքի անդամները եւ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ռազմական հետագա գործողությունների ընթացքում սպանվել էին նաեւ Իրանի ռազմաքաղաքական իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *