Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորել են․ պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորել են․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Առաջին ատյանից մեկ շաբաթ առաջ այդ նյութերը դուրս են եկել, Վերաքննիչ դատարան չեն ստացվել։ Հիմա մենք փնտրտուքի մեջ ենք, թե ուր են կորել նյութերը»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը՝ հավելելով․ «Գտնողներին խնդրում ենք փոխանցել Վերաքննիչ դատարան»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2026 թվականի օգոստոսի 27-ից, երբ դատարանը բավարարեց նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Հոկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանը Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգեց ևս 2 ամսով։

Ըստ դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի՝ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Քոչարյանը և նրա պաշտպանները չեն ընդունում մեղադրանքները և գործը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *