Ռուսաստանը չի կարողանա հաղթել Ուկրաինային և խաթարել նրա անկախությունը


Քաղաքականություն


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա հաղթել Ուկրաինային և խաթարել նրա անկախությունը։

«Մոսկվան միշտ փորձում է ոչնչացնել Եվրոպայի մյուս երկրների անկախությունն ու ազատությունը, եթե հաջողվում է ոչնչացնել Ուկրաինայի անկախությունն ու ազատությունը։ Սակայն այս դարում Ռուսաստանին դա չի հաջողվի։ Մենք անպայման կպաշտպանենք մեր պետությունը, մեր անկախությունը և, հետևաբար, Ուկրաինայի ու Եվրոպայի բոլոր ժողովուրդների ազատությունը»,- ասել է Զելենսկին։

Անդրադառնալով Patriot հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարմանը՝ Զելենսկին նշել է, որ համապատասխան փաստաթուղթն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, սակայն դեռ ստորագրված չէ։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը դեռ չի ստորագրել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ուստի հարցի լուծումը կախված է բացառապես նրանից։

Զելենսկին նաև վստահություն է հայտնել Ռուսաստանի պարտության հարցում՝ ընդգծելով, որ չնայած երկրի հզորությանը՝ ճշմարտությունն Ուկրաինայի կողմն է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *