
«5-րդ ալիք»-ի եթերում շարունակելով նոր Սահմանադրության նախագծի ու ընդդիմության կողմից այն մերժելու թեման՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել է. «Հստակ ասում ենք՝ ժամանակ մի վատնիր, համաձայնություն չենք տալու: Ուզո՞ւմ ես խորհրդարանական արտահերթ ընտրություններ, հրաժարական տուր, տեսնենք՝ ինչ կլինի»: Հարցին՝ որքանո՞վ է ընդդիմությունը պատրաստ հաջորդ սցենարներին, ու որքանո՞վ է կանխատեսում՝ ի՞նչ է լինելու առաջիկայում, պատգամավորը պատասխանել է. «Առաջիկայում ես երբեք չեմ բացառել, որ ինքը կարող է իր հետևորդներին հավաքել ու գրոհել ԱԺ-ի վրա, առաջիկայում կարող է էլի շատերի դեմ քրգործեր հարուցվեն, առաջիկայում կարող է կալանավայրերում պահվողների պայմաններն է՛լ ավելի վատանան….չենք համաձայնում, դրա համար է տենց լինում»: