ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ։
«Նշված օգտահաշվից կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ ստանալու կամ որոշակի գործողություններ կատարելու պահանջներով։
Խնդրում ենք լինել առավել զգոն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները.
- չպատասխանել նման օգտահաշիվներից ստացված հաղորդագրություններին,
- չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն, այդ թվում՝ գաղտնաբառեր, հաստատման կոդեր, բանկային տվյալներ և այլն,
- չկատարել դրամական փոխանցումներ կամ այլ գործողություններ նման պահանջների հիման վրա,
- անհրաժեշտության դեպքում արգելափակել տվյալ օգտահաշիվը (Block) և հաղորդել դրա մասին որպես խարդախություն կամ սպամ (Report)։