
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը։
«Այսօր, այո՛, դժվարության մեջ եք։ Բայց մի բան եմ ուզում, որ դուք ձեր հույսը չկտրեք, ամեն ինչ լավ է լինելու։ Սա էլ է անցնելու։ Չարը պատժվելու է»,- նշել է նա։
«Իրենց պահվածքը ձեր ձերբակալության ժամանակ, կամ ձեր նստած կալանավայրում՝ դա ամոթ է։ Ամոթ նրանց, ամոթ վարչապետին, որ թույլ է տալիս այդպես վերաբերվել ձեզ հետ։ Հազար ամոթ։ Ժողովրդին խաբելով, թե տեսեք՝ էսքան ա արել, էս ա արել, էն ա արել։ Բոլորն իրենց պատմությունն ունեն։ Դուք աշխատել եք ձեր աշխատանքի շնորհիվ, ձեր իմաստնության շնորհիվ, դուք կարողացել եք կառուցել, ստեղծել։ Այնպես որ հանգիստ եղեք, Աստված ձեզ հետ է»,- հավելել է Աբրահամյանը։